Ուրգանտը ծաղրել է Կանդելակիի «Գազպրոմ-մեդիա»-յի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը

15:04   11 սեպտեմբերի, 2021

Ռուս հեռուստահաղորդավար եւ շոումեն Իվան Ուրգանտը ծաղրել է «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի նախկին գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը: Այս մասին նա կատակել է ռուսական Առաջին ալիքի իր «Вечерний Ургант» շոուի եթերում, փոխանցում է News.ru-ն։

Թինա Կանդելակին հեռացել է «Մատչ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնից։ Այժմ նա դարձել է «Գազպրոմ մեդիա»-յի գլխավոր տնօրենի տեղակալ։ Եվ հիմա բոլոր երեխաները վերջապես հասկացան, թե «Ամենախելացին» ծրագրում ով էր Ամենախելացին, - սրամտել է Ուրգանտը։

«Ամենախելացին» մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ է, որը Թինա Կանդելակին վարել է 2003-2012թթ.։



© NEWS.am STYLE