Ծով, լողազգեստ, արեւ․ Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարներով

13:44   11 սեպտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են կիպրոսյան հանգստի ժամանակ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն լողում է ծովում։ Նա սեւ լողազգեստով է, ինչն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Ծովափնյա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երկու երեխաների երիտասարդ մայրիկին բազում դրական խոսքեր են ուղղել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն սպիտակ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի տոպի եւ բաց վերնազգեստի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական դիմահարդարմամբ էր։ «Պարզ ու քաղցր»․- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE