10:07 11 սեպտեմբերի, 2021Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես միասին են: Զույգը հայտնվել է Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին։

Ջեյ Լոն ընտրել է խորը դեկոլտեով սպիտակ երկարափեշ զգեստ։ Իսկ Բենը՝ դասական կոստյում։

Աստղը ժամանել է Վենետիկ, որպեսզի աջակցի իր սիրեցյալին «Վերջին մենամարտ. միջնադարյան Ֆրանսիայում ճակատամարտի փորձարկման ճշմարիտ պատմությունը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Գլխավոր դերերը կատարել են Մեթ Դեյմոնը, Բեն Աֆլեքը եւ Ջոդի Քոմերը: