«Վերջապես»․ Սոֆյա Պողոսյանը երկրպագուներին հիացրել է ամուսնու եւ որդու հետ ջերմ լուսանկարով

10:39   11 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն, ով առաջին անգամ մայրացել է անցած ամիս, կիսվել է ընտանեկան հուզիչ լուսանկարով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ դերասան, ռեժիսոր Աշոտ Տեր-Մաթեւոսյանի եւ նրանց նորածին որդու հետ։ Ինչպես պարզվում է լուսանկարից, կադրն արվել է օդանավակայանում։ Հուզառատ կադրին կից Սոֆյան գրել է․ «Վերջապես»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր նախքան երեխային լույս աշխարհ բերելն ու արդեն որդու հետ։ «Մեր կյանքի սերը»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE