«Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության հրապարակու՞մ»․ Արմինկան՝ Անկախության օրվան նվիրված համերգի մասին

12:33   11 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան, ով ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսում, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնակատարությանը։

«Թերթելով ինստագրամը, կարդալով ձեր նամակներն ու մեկնաբանությունները, հասկացա, որ Սեպտեմբերի 21-ին Երևանում սպասվում է մեծ տոնական համերգ:

Անկախության օրն է, անշուշտ, կարևոր օր մեր երկրի համար:

Բայց այս տարի՞, Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության Հրապարակու՞մ:

Երկու հարցի պատասխան է ինձ շատ հետաքրքրում. ո՞վքեր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, եւ ո՞վքեր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…», - գրել է երգչուհին, իսկ նրա երկրպագուները համաձայնել են նրա հետ։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Արմինկան կերպարանք էր ընդունել մեքենայում։ Նա կրում էր  ուսը բաց, սեւ գույնի բլուզ, մանուշակագույն ատլասե տաբատ։ Երգչուհու ուղիղ հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ արեւային ակնոց, նորաձեւ վզնոց։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE