Ռեշետովան որդուն հանձնել է Տիմատիին

20:06   11 սեպտեմբերի, 2021

Տիմատիի նախկին սիրելի՝ մոդել Անաստասիա Ռեշետովան, որոշել է փոքրիկ որդուն հանձնել իր հորը: Երեխան հոր հետ կանցկացնի գրեթե մեկ ամիս, Instagram-ում գրել է մոդելը։

Ռեշետովայի խոսքով՝ իր կյանքում այնպիսի հանգամանքներ են ստեղծվել, որ սեպտեմբերին նա Մոսկվայում չի լինելու։

«Ռատիկը հիմա ինձ հետ չէ։ Նա վերջապես ժամանակ է անցկացնում հայրիկի հետ։ Այս ամիս ես Մոկսվայում չեմ լինելու», -  գրել է ռեփերի նախկին սիրելին։

Դեռեւս անցյալ տարի մոդելը չէր ցանկանում որդուն տալ հայտնի հորը, եւ երեխայի հետ մայրիկի նման երկարատեւ բաժանումը կլինի առաջին անգամ:

«Նման բան երբեք չի եղել։ Ավելի վաղ մենք նրա հետ գրեթե չենք բաժանվել, սակայն հանգամանքները փոխվել են», — խոստովանել է Ռեշետովան։

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE