Պրեմիերա. The Beautified Project - Save me (վիդեո)

11:28   14 հոկտեմբերի, 2013

«The Beautified Project» հայտնի հայկական ռոք խումբը երեկ երեկոյան պաշտոնապես հրապարակել է իր նոր՝ Save me երգի տեսահոլովակը, որը հայտնվել է խմբի եւ նրա անդամների սոցցանցերի էջերում: 

Իսկ տեսահոլովակի հեռուստատեսային շնորհանդեսը կայացել է երեկ, Դար 21 հեռուստաալիքով:

Երգը ներառվել է խմբի United We Fall նոր ալբոմում, որի համերգն ու շնորհանդեսը կկայանան հոկտեմբերի 21-ին, Հովհաննես Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում:

Ընդհանուր առմամբ, ալբոմը բաղկացած է 9 երգից, եւ համերգի ընթացքում բոլոր երգերը կհնչեն կենդանի կատարմամբ: 

Հիշեցնենք, որ ճանաչված ռոք-խումբը շուտով ներկայացնելու է նոր՝ United we fall անվանումով ձայնասկավառակը: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր խմբի ղեկավար եւ մեներգիչ Անդրե Սիմոնյանը:



© NEWS.am STYLE