Քիմ Քարդաշյանը կիսվել է սայլակին գամված որդու լուսանկարով

10:12   12 սեպտեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի աստղային ընտանիքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Իր Instagram-ի Stories բաժնում ռեփերի նախկին կինը բաժանորդներին պատմել է, որ 5-ամյա որդին՝ Սեյնթը, վնասվածք է ստացել։ Քիմը հրապարակել է հաշմանդամի սայլակով տղայի լուսանկարը, հաղորդում է 5TV.ru-ն։

«Ձեր կարծիքով, ով է այսօր ամենից շատ լաց եղել։ Այսօր իմ երեխան կոտրել է իր ձեռքը մի քանի վայրերում։ Ես վատ եմ», - գրել է աստղը։

Այնուհետեւ նա հրապարակել է որդու լուսանկարը՝ կապած ձեռքով եւ նրան անվանել «խեղճ երեխա»:

Հայտնի է, որ սա առաջին տհաճությունը չէ, որը Սեյնթի հետ պատահել է այս տարի: Գարնանը Քարդաշյանը պատմել էր, որ տղայի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։



© NEWS.am STYLE