«Անհավանական մայրիկ»․ երկրորդ երեխայի ծնունդին սպասող Քայլի Ջենները՝  թափանցիկ հանդերձանքով

11:44   12 սեպտեմբերի, 2021

Վերջերս իր կարգավիճակի մասին հայտարարած ամերիկացի մոդել Քայլի Ջենները հանրությանը ներկայացել է համարձակ հանդերձանքով։ Չնայած հղիությանը, «Քարդաշյանների ընտանիքը» շոուի աստղն իրեն թույլ է տվել հանրությանը ներկայանալ LaQuan Smith բրենդի թափանցիկ զգեստով:

Քայլի Ջենները հրապարակել է լուսանկարներ, որոնցում ներկայացել է դիզայներական սեւ զգեստով։ Նրա հանդերձանքն ամբողջովին թափանցիկ է: Վերեւի հատվածում մոդել իր բարեմասնությունները ծածկել է սեւ գույնի թիկնոցով։ Լուսանկարում կարելի է տեսնել նաեւ աստղի որովայնի արդեն բավականին մեծ չափսերը։ Չնայած կարգավիճակին, Քայլին չի հուզվում եւ շարունակում է կրել բարձրակրունկ կոշիկներ, որոնք իդեալականորեն լրացրել են նրա գրավիչ կերպարը:

Երկրպագուները շտապել են ուրախացնել իրենց սիրելիին․ «Փայլում ես», «Թագուհի», «Հոյակապ», «Ինչպես է ինձ դուր գալիս այս հանդերձանքը», «Դու պարզապես շքեղ տեսք ունես», «Ես սիրում եմ այն կոնտենտըը, որը հղի Քայլի է ներկայացնում», «Դու անհավատալի մայր ես», - մեկնաբանությունների հաըվածում գրել են նրա էջի բաժանորդները։

Ուշադիր երկրպագուները նաեւ կարողացել են տեսնել Ջենների մատանին, որը նման է նշանադրության մատանու։ Դե ինչ, հնարավոր է՝ «Քարդաշյան ընտանիքի» աստղի սիրելին՝ Թրեւիս Սքոթը որոշել է օրինականացնել հարաբերությունները։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE