14:42 12 սեպտեմբերի, 2021Երգչուհի Զարուհի Բաբայանը կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում պատկերված է դստեր եւ Սոֆի Դեւոյանի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երեք սերունդների ներկայացուցիչները հմայիչ կերպարում են։
«Սերունդների միջև անհամաձայնությունների և պայքարի մասին խոսվում է միշտ: Խոսվում է ճիշտ ու սխալի տրամաբանությամբ, մինչդեռ նրանք ուրիշ են, հաստատակամ, վստահ, թարմ և շաաատ ավելի լավը՝ համեմատած նախորդին: Բայց դե մեր ժամանակ ուրիշ էր։ Դա գիտենք բոլորս», - հրապարակմանը կից գրել է երգչուհին:

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր բաց երանգի զգեստ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, վառ ու արտահայտիչ շպարով էր, իսկ նրա կերպարն ամբողջացնում էին ծաղկի տեսքով ականօղերը, ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Արեւառատ ամռանը եկավ փոխարինելու ոսկեզօծ աշունը:Ժամանակահատված, որն անկրկնելի է դարձնում Հայաստանն իր բազմատեսակ եւ շքեղ գույներով, իր հանգստությամբ եւ մեղմությամբ:
Վերջին շրջանում բոլորս սովորել ենք լավ թաքցնել եւ քողարկել մեր անձրեւոտ եւ թախծոտ հոգին՝գիտակցելով, որ պիտի շարունակենք մեր ճանապարհը եւ ինչքան հնարավոր է իմաստավորված: Մեր սրտերում տեղ պիտի փորձենք տանք խաղաղությանը՝որքանով կկարողանանք»:
Լուսանկարները՝ avenyanphoto