«Ապրեք այսօր, հիմա, հենց այս վայրկյանին, քանզի վաղը ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է պատահել»․ Իրինա Թովմասյան

16:44   12 սեպտեմբերի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հետաքրքիր նախշերով, վառ գույներով, երկարափեշ զգեստ, վառ նարնջագույն ժակետ, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Բազմազավակ մայրիկի կերպարն ամբողջացնումէ  փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Իրինան գրել է․ «Ապրեք այսօր, հիմա, հենց այս վայրկյանին, քանզի վաղը ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է պատահել»։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին Սեւանում։ Իրինան ջինսե տաբատ էր կրում, վարդագույն հուդի։ Նա կերպարն ամբողջացրել էր սպորտային կոշիկներով։ Իրինա Թովմասյանն արձակել էր մազերն ու գեղեցիկ շպարով էր։ «Որ ծովում էլ լինեմ, որ ծովում էլ լողամ, մեկ է իմ ամենասիրելին եղել է եւ միշտ լինելու է Սեւանը: Սեւանը Հայաստանում իմ ամենասիրելի վայրն է, այն կարծես ադամանդ լինի: Միշտ հաճելի ժամանակ եմ անցկացնում այստեղ եւ վայելում ջրի ալիքների եւ ճայերի ձայնը»,- գրել էր նա։

 

 

 

 



© NEWS.am STYLE