Գրաչեւսկու կանայք դատարանում կբաժանեն «Երալաշը»

16:07   12 սեպտեմբերի, 2021

Բորիս Գրաչեւսկու առաջին եւ երրորդ կանայք դատարանում կիսելու են ռեժիսորի ժառանգությունը: Կանայք հավակնում են ամառանոցին, որտեղ այժմ ապրում է նրա այրին՝ Եկատերինա Բելոցերկովսկայան, մեկամյա որդու՝ Ֆիլիպի հետ, НТВ-ի «Ты не поверишь!» հաղորդման եթերում պատմել է փաստաբան Եվգենի Բրանեցկին, փոխանցում է News.ru-ն։

Գրաչեւսկին նաեւ բնակարան է թողել Մոսկվայում, սակայն գլխավորը «Երալաշ»-ի կայսրությունն է, որը միայն 2019թ․-ին 125 մլն ռուբլի եկամուտ է բերել:

Ժառանգության հավակնորդներն են այրին եւ Գրաչեւսկու կրտսեր որդին, նրա ավագ որդին, նախորդ ամուսնություններից երկու դուստրերը:

Գրաչեւսկու առաջին կինը խնդրում է իրեն տրամադրել ռեժիսորի մասնաբաժնի կեսը»Երալաշ» ՍՊԸ-ում Բորիս Յուրեւիչին է պատկանում 49%-ը եւ «Երալաշ պրոդյուսերական կենտրոն» ՍՊԸ-ում՝ 50%-ը։ Դատավարությունը հոկտեմբերին է: Քանի որ Բորիս Յուրեւիչը «կայսրությունը» ստեղծել է առաջին կնոջ հետ ամուսնության տարիներին եւ նրա մասնակցությամբ Գալինա Գրաչեւսկայան շահելու մեծ շանսեր ունի, - պարզաբանել է փաստաբանը։

 



© NEWS.am STYLE