«Մեր հարաբերությունները կախարդական են»․ Մեգան Ֆոքսը պատմել է Machine Gun Kelly-ի հետ սիրավեպի մասին

17:09   12 սեպտեմբերի, 2021

Machine Gun Kelly-ի հետ հարաբերություններում Մեգան Ֆոքսը շատ երջանիկ է: Զույգը հաճախ միասին է հայտնվում, հանրությանը, ներկայացնում են վառ կերպարները եւ երկրպագուների հետ կիսվում են անձնական կյանքի մանրամասներով:

Նրանց մոտ ռոմանտիկան տեղ ունի։ Իր ընտրյալի մասին Մեգանը բավական հուզիչ պատմել է CR Fashion Book-ին տված նոր հարցազրույցում։ Նրա խոսքով՝ իրենց հանդիպումը ճակատագրական էր․ «Ես կարծում եմ, որ մասամբ մեր կապը բնական կերպով է առաջացել, որովհետեւ մեր հարաբերություններն այնքան կախարդական են, մեր հոգիներն այնքան միահյուսված են, որ շատ բան մեր իշխանության ներքո չէ։ Դա մեզ համար կառավարում են մեր նախնիների հոգիները՝ էներգիան, որը հոգ է տանում մեզ համար», - վստահ է աստղը։

Աղբյուրը՝  PeopleTalk

Լուսանկարը՝ GettyImages

 



© NEWS.am STYLE