«Գիշերներն էս աղջկա հետ եմ անցկացնում անքուն»․ Արեւիկ Ուդումյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

19:39   12 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Նունեի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը ջերմ գրկել է դստերը։ Նա կրում է ուսերը բաց, դեղին գույնի զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, իսկ կերպարը համադրել է արեւային ակնոցի հետ։ «Գիշերներն էս աղջկա հետ եմ անցկացնում անքուն», - հրապարակումը մակագրել է Արեւիկ Ուդումյանը։

նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Արեւիկը կրում էր վարդագույն երանգի, ուսերը բաց, փքուն թեւերով զգեստ։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին զարդերը։ Հրապարակմանը կից Արեւիկը դիմելով հետեւորդներին՝ գրել էր․ «Ասե՞մ՝ որն է իմ ամենավատ սովորությունը, որից չեմ կարողանում ազատվել դեմքով բարձի վրա քնելը։ Որքան էլ գիտակցում եմ, որ շատ վատ է դեմքի մաշկի համար, միևնույն է չեմ կարողանում զրկել ինձ այդ հաճույքից։ Իսկ ո՞րն է քո վատ սովորությունը որից չես կարողանում ազատվել»։

 



© NEWS.am STYLE