«Էլեգանտ»․ Վիկտորյա Սահակյանը՝ երեկոյան կերպարում

23:51   12 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով երեկոյան կերպարը։

Ինսատագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է մանուշակագույն զգեստ, ինչը ոտքի հատվածում ունի համարձակ բացվածք։ Դերասանուհու ալիքավոր հարդարված մազերն արձակված են, վառ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները, արեւային ակնոցը, փոքրիկ պայուսակը։

«Թաքուն սիրում եմ քեզ... կներե՞ս ինձ, եթե իմանաս, որ արևից ու ջրերից կարևոր ես, որ աշխարհի ամենասիրուն տողերն ու գրքերը կփոխեի քո աչքերի, հայացքի հետ... չէիր ների, գիտեմ... իսկ եթե իմանայիր, որ մոլորակները չնչին են, փոքր, անկարևոր քո՝ իմ մեջ ծնած սիրո համեմատ... հաստատ չէիր ների) իսկ եթե ասեմ, որ կարոտիս չափ ոչ մի լեռ չկա, ոչ մի գետ չկա, ու ծովեր չկան... բնություն չկա կարոտիս դիմաց... աններելի է... իսկ եթե պատմեմ, որ հույզերիս չափ անձրև չի եկել, տերև չի թափվել, հողը չի ծաղկել, բողբոջ չի ծնվե՜լ... ներիր, խնդրում եմ...

Համարձակվում եմ ավելացնել. կտավները բոլոր, գույները փխրուն , երկինքը ամբողջ ես կփոխեի քո մի շնչի հետ, քո արտաշնչի, քո սրտի ամեն տրոփյունի հետ... ներիր ինձ, փոքրիս, հիմարիս, տկարիս... որ կփոխեի սիրտս սրտիդ հետ, շունչս քո շնչով, աչքերդ անվերջ, խորը, մեղավոր...», - ավելի վաղ գրել էր Վիկտորյան։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ theeiconn



© NEWS.am STYLE