Վառ շպար, ժանյակավոր զգեստ․ Լիլիթ Կարապետյանի լուսանկարը

20:38   12 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է կապույտ երանգի, ժանյակավոր զգեստ։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ Հրապարակմանը կից երգչուհին դիմելով երկրպագուներին՝ գրել է․ «Երկար մտածելուց հետո հասկացա,որ չեմ կարողանում վերնագրել նկարս»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել նստած։ Նա կրում էր հետաքրքիր պրինտով, ուսերը բաց բլուզ, գույնզգույն կտորից գլխակապ։ Նախապատվությունը տվել էր նուրբ շպարին։

Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել էր Մայր Թերեզային՝ գրելով․ «Սիրո գործերը միշտ խաղաղության գործեր են։ Ցանկացած ժամանակ, երբ սերը կիսես ուրիշների հետ, կնկատես, որ խաղաղությունը կտարածվի քո և նրանց վրա»։

 



© NEWS.am STYLE