Քսենիա Բորոդինան Մելաձեի համերգի ժամանակ ընկնելու տեսագրություն է հրապարակել

23:03   12 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան ընկել է երգիչ Վալերի Մելաձեի համերգի ժամանակ։ Միջադեպի տեսանյութը նա հրապարակել է Instagram-ում։

Կողքից նկարահանված կադրերում երեւում է, թե ինչպես Բորոդինան չի կարողացել պահել հավասարակշռությունն այն բանից հետո, երբ Մելաձեն մոտեցրել է բարձրախոսը, որպեսզի հաղորդավարուհին ձայնակցի իրեն: Անհարմար պահը տեղ է գտել նաեւ Բորոդինայի հեռախոսում։ Նա նկարահանվել է երաժշտի կատարումը երկու հեռախոսով։

Հաղորդավարուհին հեգնանքով մեկնաբանել է համերգի ժամանակ հավասարակշռության կորուստը։ Նա մեջբերել է Մելաձեի երգի հայտնի բառերը․ «Красиво ты вошла в мою грешную жизнь. Красиво ты ушла из нее»։

Բաժանորդներն աջակցել են Բորոդինային՝ գնահատելով նրա «անկումն» ու համերգի։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE