«Չեմ կարողանում հավատալ». Բրիթնի Սփիրսը հայտարարել է նշանադրության մասին

10:11   13 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է 27-ամյա ֆիթնես-մարզիչ եւ դերասան Սեմ Ասգարիի հետ նշանադրության մասին։ Նրանք հանդիպում են գրեթե հինգ տարի։

View this post on Instagram

A post shared by Britney Spears (@britneyspears)

«Չեմ կարողանում հավատալ»,- Ինստագրամյան էջում իրադարձությունը մեկնաբանել է Բրիթնի Սփիրսը։

Սեմ Ասգարին եւ Բրիթնի Սփիրսը հանդիպում են 2007թ․-ից։ Երգչուհին պնդում էր, որ հոր խնամակալությունից ազատվելու մոտիվներից մեկը եղել է ամուսնանալու եւ երեխաներ ունենալու ցանկությունը։

Դատարանը Բրիթնիի համար խնամակալների է նշանակել սկանդալների շարքից հետո՝ կասկածներ ունենալով երգչուհու հոգեկան առողջության վերաբերյալ։



© NEWS.am STYLE