Ստաս Պիեխան խոստովանել է, որ մանկության տարիների միայնության պատճառով 20 տարի տառապել է թմրանյութերից կախվածությունից

12:03   13 սեպտեմբերի, 2021

Ռուս երգիչ Ստաս Պիեխան՝ հայտնի երգչուհի Էդիտա Պիեխայի թոռը, պատմել է, որ ավելի քան 20 տարի տառապում էր թմրանյութերից կախվածությունից։ Նրա կարծիքով՝ ինքը խմիչքից եւ արգելված նյութերից կախվածություն է ունեցել մանկության տարիներին մենակության պատճառով․ աստղային տատիկն ու մայրիկը (խորհրդային երգչուհի Իլոնա Բրոնեւիցկայան) զբաղված էին կարիերայով։

«Ես սովորական թմրամոլ էի առանց հույսի, հեռանկարի եւ ապրելու հնարավորության։ Ամենն, ինչ ես կարողանում էի, վախերից, անհանգստություններից, ամոթից, միայնությունից եւ այլ զգացմունքներից հեռանալն էր, ինձ կորցնելը պարբերական օգտագործման մեջ»,- արտիստի խոսքերը մեջբերել է StarHit-ը։

Երգիչը կարծում է, որ հարկավոր է շփվել երեխաների հետ եւ հետաքրքրվել նրանց կյանքով, մասնակցել դրան, ինչն ապագա մեծահասակին թույլ կտա խուսափել կախվածությունից։

«Երբ ծնողները սեր են ուղղում միմյանց, ամեն ինչ կարգին է։ Միայն ընտանիքի, հոգեւոր արժեքների միջոցով է հնարավոր խուսափել դժբախտությունից։ Բոլոր հարցրեն ավելի վաղ են լուծվում, քան տեղի է ունենում առաջին օգտագործումը։ Հարկավոր է սիրով ու ջերմությամբ վերաբերվել երեխային, հետաքրքրվել նրա կյանքով ու հեգեւոր զարգացմամբ։ Սերը կփրկի աշխարհը»,- նշել է նա։

 



© NEWS.am STYLE