«Հիասքանչ»․ Յուլյա Ֆինկի լուսանկարը

10:44   13 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Յուլյան հավաքել է մազերը, նախապատվություն է տվել վառ շպարին. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Երկու երեխաների մայրիկը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր, վզնոց, մատանի։ «Մի փոքր լիցքաթափվել էր պետք...»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, ոճային կերպարում էր։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց դրական խոսքեր էին ուղղել․ «Հրաշալի զույգ եք, գեղեցիկ ընտանիք», «ոճային ու հիասքանչ»։



© NEWS.am STYLE