Լիա Զախարյանի մոսկովյան «street style»-ը

21:41   13 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Մոսկվայում։ Լիան սպիտակ շորտ է ընտրել, շագանակագույն տոպ, որոնք համադրել է դասական կոստյումի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիան սպիտակ զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Լիան մեկնաբանությունների հատվածում հետեւորդներին հաջող օր եւ լավ տրամադրություն է մաղթել։

 



© NEWS.am STYLE