Ջասթին Բիբերն, MTV-ի վարկածով, տարվա կատարող է ճանաչվել

11:11   13 սեպտեմբերի, 2021

Կանադացի երգիրչ Ջասթին Բիբերը հաղթել է «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության «տարվա կատարող» անվանակարգում, հայտնում է մրցանակաբաշխության Twitter-ի հաշիվը։

«Երաժշտությունը հիանալի հնարավորություն է, որը թույլ է տալիս հասնել մարդկանց սրտերին եւ միավորել բոլորիս »,- ասել է Բիբերը։ Երգիչը շնորհակալական խոսքում ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վրա եւ առաջկցության համար շնորհակալություն հայտնել կնոջը՝ մոդել Հեյլի Բոլդուինին։

Մրցանակին հավակնում էին նաեւ ամերիկացի երգչուհիներ Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Megan Thee Stallion-ը, Doja Cat-ւ եւ Օլիվիա Ռոդրիգոն։

Ամենամյա մրցանակաբաշխությունը «MTV» հեռուստաալիքի կողմից հիմնվել է 1984թ․-ին որպես «Grammy» երաժշտական մրցանակաբաշխության այլընտրանք «տեսանյութ» կատեգորիայում։ Մրցանակի հավակնորդներին որոշում է ժյուրին, որի կազմում ներառված են ձայնագրող ընկերությունների պրոդյուսերներ եւ ներկայացուցիչներ։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE