Նարե Գեւորգյանը՝ նուրբ կերպարում

19:45   13 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ տոպ է կրում։ Նարե Գեւորգյանն արձակել է մազերն, նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել է ժամացույցը։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի», «յուրահատուկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ գզեստ էր կրում։ Նարեն հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Երիտասարդ երգչուհին բարձրակրունկներով էր, կերպարն ամբողջացնում էին խոշորն աքսեսուարները՝ ականջօղերը։ «Հարսանեկան օր»,- մեկնաբանություններում նա այս հեշթեգն էր օգտագործել։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն», «տարբերվող գեղեցկություն ունես»։



© NEWS.am STYLE