«Գեղեցիկ». Անելյա Գուբրյանը՝ ծաղկային պրինտով զգեստով

20:44   13 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Անելյան արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց։ «Հանգիստ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր լողավազանում։ Անելյան հավաքել էր մազերն ու շպարված չէր։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE