Բեն Աֆլեքը հրել է երկրպագուին, որը ցանկացել է լուսանկարվել դերասանի ու նրա սիրելիին՝ Ջենիֆեր Լոպեսի հետ

15:15   13 սեպտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Բեն Ալեքը Վենետիկի օդանավակայանում հրել է երկրպագուին։ Տղամարդը ցանկացել է լուսանկարվել Աֆլեքի եւ նրա սիրելիի՝ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, հայտնում է S.G.E.-ն։

Զույգը վերադառնում էր Վենետիկի կինոփառատոնից, որի ընթացքում տեղի է ունեցել «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերան, որում խաղացել է Աֆլեքը։ Օդանավակայանում նրանց է հետապնդել երկրպագուն, որը ցանկացել է լուսանկարվել աստղերի հետ։ Դա Աֆլեքին դուր չի եկել․ նա հրել է տղամարդուն։ Վեճին միջամտել է արտիստի անվտանգության աշխատակիցը, որը բաժանել է տղամարդկանց։

Ավելի վաղ Բեն Աֆելքին նկատել էին Ջենիֆեր Լոպեսի համար նշանադրության մատանի գնելիս։ Արտիստին լուսանկարել էին Կալիֆոռնիայում գնումներ կատարելիս։ Նա «Tiffany»-ի խանութ գնացել էր մոր՝ Քրիս Էնն Բոլդթի եւ որդու՝ Սեմի հետ։ Նրանք միասին ուսումնասիրել են մատանիները։

Լուսանկարը՝ Reuters/Mario Anzuoni



© NEWS.am STYLE