«Մեր ուժը մեր հավատքն է». Էդգար Իգիթյանը՝ որդու հետ

22:43   13 սեպտեմբերի, 2021

Դերասան Էդգար Իգիթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինսագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանը, որն ամիսներ առաջ հայր է դարձել, պատկերված է որդու հետ։ Էդգարն ու նրա կինը որդու համար Լեոն անունն են ընտրել։ Երիտասարդ հայրիկը ջերմ գրկել է փոքրիկին, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել է․ «Մեր ուժը մեր Հավատքն է . . .»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ եւ որդու հետ։ Հրապարակմանը կից նա մեջբերել էր Կոմիստասի խոսքերը․ «Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք...»։



© NEWS.am STYLE