«Սիրտս երկու անգամ կանգ է առել». Մաքսիմը Սոբչակին պատմել է պնեւմոնիայի բուժման մասին

14:11   13 սեպտեմբերի, 2021

Պնեւմոնիան եւ կոման հաղթահարած երգչուհի Մաքսիմը (Մարինա Մաքսիմովա) հարցարզույց է տվել Քսենիա Սոբչակի YouTube-յան ալիքի համար։ Մաքսիմի խոսքով՝ թոքաբորբը բարդ ընթացք էր ստացել։ «Բոլոր բարդությունները, որոնք կարող էին լինել, առկա էին։ Ե՛վ արյունահոսություն, ե՛ւ սեպտիկ շոկ, եւ ամեն օր փոխում էին փրկության մարտավարությունը, ոչինչ չէր ստացվում»,- նշել է նա։

«Ես ուշքի եկա, պատմում էին, որ սիրտս երկու անգամ կանգ է առել»․- Սոբչակին հայտնել է երգչուհին․ հաղորդավարուհին նշել է, որ այդ մասին ոչ ոք չի խոսել։

Մաքսիմին բուժող բժիշկը նշել է, որ երգչուհին սահմանային վիճակում է եղել մոտ 25 օր։ Տոմոգրաֆիա կատարելով՝ բժիշկները նոր բարդություններ են հայտնաբերել։ «Թոքերումս պատռվածքներ էին առաջացել»․- հիշել է նա։ Երգչուհու թոքերն ախտահարված են եղել 95 տոկոսով։



© NEWS.am STYLE