Հայտնի է թխամորթ «Ջրահարսի» մասնակցութամբ ֆիլմի պրեմիերայի օրը

18:16   13 սեպտեմբերի, 2021

«Ջրահարսը» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում թխամորթ դերասանուհի Հոլի Բեյլին է, կինոթատրոններում պրեմիերան տեղի կունենա 2023թ․-ի մայիսի 23-ին, հայտնում է The Wrap-ը։ Ժապավենի նկարահանումներն ավարտվել են այս տարվա հուլիսին։ Համավարակի հետեւանքով ֆիլմի նկարահանումները մեկ տարով հետաձգվել էին։

Disyney-ի 1989թ․-ի ֆիլմի ռեմեյքի մասին սկսել են խոսել 2019թ․-ին․ այդ ժամանակ արդեն հայտնի էր դերասանական կազմը։ Արիելի դերը կատարել է թխամորթ դերասանուհի Հոլի Բեյլին, Խավիեր Բարդեմը թագավոր Տրիտոնի կերպարում է, Մելիսա Մաքքարթնին կատարում է չար Ուրսուլայի դերը, Դեւիդ Դիգսը Սեբաստանի դերում է, Ակվաֆինան խաղում է Սքաթլի դերը, Ջեյքոբ Թրեմբլեյը Ֆլաունդերի դերում է, Ջոնա Հաուեր-Քինգը՝ արքայազն էրիկի դերում։ Ժապավենի ռեժիսորը Ռոբ Մարշալն է, որը նկարահանել է «Կարիբյան ծովի ծովահանները․ տարօրինակ ափերին» ֆիլմը։

Այս տարվա հուլիսին Disyney-ի նոր «ջրահարսը» ՝ դերասանուհի Հոլի Բեյլին, հայտնել է, որ հեքիաթային ֆիլմի նկարահանումներն ավարտված են։

Գլխավոր լուսանկարը՝ Mike Coppola/Getty Images for MTV



© NEWS.am STYLE