Ռեփերը մազերի փոխարեն գլխին ոսկե շղթաներ է իմպլանտավորել

19:12   13 սեպտեմբերի, 2021

Մեքսիկայից ռեփեր Դան Սուրը (Dan Sur) վիրահատական միջամտության միջոցով գլխին մազերի փոխարեն ոսկե շղթաներ է իմպլանտավորել։ Շղթաները, որոնք դրեդերի տեսք ունեն, նրա գլխին ամրացված են հատուկ կեռիկներով, հայտնում է New York Post-ը։

Երաժիշտը հպարտանում է, որ պատմության ընթացքում միակ մարդն է, որը որոշել է այդ քայլին դիմել։

«Ճշմարտությունն այն է, որ ես ցանկանում էի ինչ-որ բան անել, որն ինձ կտարբերեր մյուսներից, որովհետեւ ես տեսնում եմ, որ բոլորը ներկում են մազերը։ Հույս ունեմ՝ հիմա ոչ բոլորը կկրկնօրինակեն ինձ։ Սրանք իմ մազերն են։ Ոսկե մազերը»,- հայտնել է երաժիշտը։

Ավելի վաղ ռեփեր Lil Uzi Vert-ը 24 միլիոն դոլար արժեքվ վարդագույն ադամանդ էր իմպլանտավորել ճակատին։ Ավելի վաղ նա հեռացրել է քարը, որ այն չկորչի։



© NEWS.am STYLE