«Դու խոսելու իրավունք չունես, դու փախել ես Հայաստանից․․․ շատ ափսոս, որ դեռ այս իրականության մեջ ենք»․ Արմինկա

15:33   13 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել, որով անդրադարձել է նախորդ հրապարակման քննարկումներին։

«Դու խոսելու իրավունք չունես, դու փախել ես Հայաստանից… Էդ արցախցի երգիչները… Սևերը… Սպիտակները… Ափսոս, շատ ափսոս, որ դեռ այս իրականության մեջ ենք»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial)

Ավելի վաղ արված գրառմամբ երգչուհին անդրադարձել էր սեպտեմբերի 21-ին Երեւանում կայանալիք միջոցառմանը, «Թերթելով ինստագրամը, կարդալով ձեր նամակներն ու մեկնաբանությունները, հասկացա, որ Սեպտեմբերի 21-ին Երևանում սպասվում է մեծ տոնական համերգ: Անկախության օրն է, անշուշտ, կարեւոր օր մեր երկրի համար: Բայց այս տարի՞, Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության Հրապարակու՞մ:

Երկու հարցի պատասխան է ինձ շատ հետաքրքրում. ո՞վքեր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, եւ ո՞վքեր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…»։



© NEWS.am STYLE