Դեմնա Գվասալիային մեղադրել են Քիմ Քարդաշյանի կաշվե կոստյումի պլագիատի համար

20:02   13 սեպտեմբերի, 2021

Դիզայներ Սերջիո Կաստանո Պենան Դեմնա Գվասալիան մեղադրել է Balenciaga-ի կաշվե կերպարի գրագողության համար, որը Քիմ Քարդաշյանը կրել է սեպտեմբերի 12-ին։ Դիզայները հայտարարել է, որ կերպարն իր գաղափարի պլագիատն է։

Պենան Ինստագրամյան էջոըմ ներկայացրել է Քիմ Քարդաշյանի կերպարի նախատիպի ստեղծման պատմությունը․ դիզայները 2019թ․-ին աշխատել է Vetements-ում, աշխատել է արտահաստիքային սկզբունքով եւ չնչին աշխատավարձով։ Նա նաեւ պատմել է ապրանքանիշում աշխատանքային պայմաններոի մասին, մասնավորապես այն մասին, որ ստիպված է եղել աշխատել առանց քնելու։

Այդ ժամանակ ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը եղել է Դեմնա Գվասալիան (նա պաշտոնը լքել է 2019թ․-ի սեպտեմբերին եւ այժմ զբաղեցնում է Balenciaga-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը)։

Ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ․ 2019թ․-ի աշնան հավաքածուն ցուցադրվել է դեռ 2018թ․-ին։ Թեեւ Vetements-ի հավաքածուների հագուստը ռադիկալ չի տարբերվում, եւ դժվար չէ մոլորվել այդ պատմության մեջ։

 



© NEWS.am STYLE