Օլգա Սերյաբկինան առաջին անգամ մայր կդառնա

22:11   13 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Օլգա Սերյաբկինան Tatler-ին տված հարցազրույցում հայտնել է, որ սպասում է առաջնեկի ծնունդին։

Սերյաբկինայի խոսքով՝ ինքն այժմ ամուսնու՝ գործարար Գեորգի Նաչկեբիայի հետ տուն է կառուցում մեծացող ընտանիքի համար։ Նա հղիության մասին իմացել է մարտի վերջին։ «Մենք, իսկապես, երջանիկ էինք, քանի որ շատ էինք ցանկանում դա։ Բայց չեմ կարող ասել, որ մեզ կլանել էր ծնողներ դառնալու գաղափարը․ մենք շարունակում էինք ապրել սովորական ռիթմով։ Երբ իմացա, որոշեցի ամեն ինչ գաղտնի պահել»,- նշել է արտիստը։

View this post on Instagram

A post shared by Ольга Серябкина (@seryabkina)

Երեխան լույս աշխարհ կգա 2021թ․-ի վերջին, ապագա ծնողները գիտեն երեխայի սեռը, փոքրիկի համար անուն ընտրել են, սակայն մամուլին այդ մանրամասները չեն հայտնվել։ Օլգա Սերյաբկինան ծրագրում է ծննդաբերել Մոսկվայում։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE