«Տիկնիկ». Աստղիկ Սաֆարյանի ոճային լուքը

10:39   14 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը բաց գույնի տոպ է կրում, որը համադրել է մուգ գույնի տաբատի ու պիջակի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ դիմահարդարմանը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն․ «Տիկնիկ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին կարմիր զգեստ էր կրում, նույն երանգի բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարներիը։ Աստղիկի  մազերն արձակված էին, նա մեղմ շպար էր նախընտրել։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Ամենաոճային»։



© NEWS.am STYLE