42-ամյա դերասանուհի Քեյթ Հադսոնն ամուսնանում է

11:09   14 սեպտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Հադսոնը չորս տարվա համատեղ կյանքից հետո հայտարարել է գործարար Դենի Ֆուձիկավայի հետ նշանադրության մասին։ Հադսոնն այդ մասին անձամբ է հայտնել հետեւորդներին՝ Ինստագրամյան էջում լուսանկար հրապարակելով փեսացուի հետ։

«Գնացինք»,- լուսանկարը մակագրել է Հադսոնը։ Բացի այդ աստղը հարսանեկան թեմատիկայով մի քանի էմոջի է օգտագործել։

View this post on Instagram

A post shared by Kate Hudson (@katehudson)

Հադոսնի եւ նրա ընտրյալի սիրավեպը շարունակվում է հինգ տարի։ 2018թ․-ի հոկտեմբերին ծնվել է զույգի դուստրը՝ Ռանի Ռոուզը։

Հադոսնը երկու որդի ունի՝ 16-ամյա Ռայդերը, որը ծնվել է ռոք երաժիշտ Քրիս Ռոբինսոնի հետ հարաբերությունների ընթացքում եւ 8-ամյա Բինգեմը, որին նա լույս աշխարհ է բերել «Muse» խմբի վոկալիստ Մեթյու Բելամիի հետ հարաբերությունների ընթացքում։

 



© NEWS.am STYLE