«Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացումներն ու գործերը». Իրինա Թովմասյան

20:44   14 սեպտեմբերի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մեղմ կերպարում։

Ինստագրամում հրապարակված կադրերում Իրինան սպիտակ հագուստ է կրում ու արձակել էմ մազերը։ Նա նուրբ շպար է նախընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ապա ինքդ դարձիր այդ փոփոխությունը»։ Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացումներն ու գործերը: Դրա շնորհիվ ձեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Ո՛չ միայն այն պատճառով, որ դուք աշխարհին նայելու եք նոր զգացմունքների և մտքերի պրիզմայից, այլև այն պատճառով, որ ներքին փոփոխությունները թույլ կտան անել այնպես, ինչպես դուք նախկինում չէիք անի՝ հենվելով նախկին ապրելակերպի վրա»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Իրինան հետաքրքիր նախշերով, վառ ժակետ էր կրում, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Բազմազավակ մայրիկի կերպարն ամբողջացնում էր  փոքրիկ պայուսակը։ Իրինան մեկնաբանություններում գրել էր․ «Ապրեք այսօր, հիմա, հենց այս վայրկյանին, քանզի վաղը ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է պատահել»։



© NEWS.am STYLE