Քիմ Քարդաշյանը Met Gala-ին ներկայացել է առեղծվածային ուղեկցի հետ

12:12   14 սեպտեմբերի, 2021

Երկրպագուները դեռ քննարկում էին Քանյե Ուեսթի նոր սկավառակի շնորհանդեսին Քիմ Քարդաշյանի մասնակցությունը, եւ այժմ կասկածներ կան, որ զույգը միասին է ներկայացել Met Gala 2021-ին։

Բազմաթիվ երկրպագուներ, որոնք ցանկացել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի մոտ լուսանկարել կուռքերին, շենքի մուտքի մոտ Քիմի հետ տղամարդու են նկատել, որը մարմնակազմությամբ նման էր Քանյեին։ Հետո նրանք միասին հայտնվել են լուսանկարիչներից մեկի կադրում։ Միայն թե ոչ ոք չի շտապում պնդել, որ Քիմին ուղեկցել է հենց Քանյեն, քանի որ երկուսն էլ սեւ դիմակ էին կրում։

Բացի այդ՝ New York Times-ի վարկածով՝ Քիմի հետ Դեմնա Գվասալիան է եղել, որը Քանյեի սկավառակի շնորհանդեսի համար ստեղծել էր Քիմի ու ռեփերի կերպարները։

Միայն թե վերջին շրջանում ռեփերը հանրությանն առանց նմանատիպ դիմակի չի ներկայանում։ Վերջին ժամանակներս դեռ նրա կինը՝ Քիմը, փոխառել է այս հնարքը։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Instagram, Getty Images



© NEWS.am STYLE