Քսենիա Բորոդինան երկրպագուներին վախեցրել է հիվանդանոցում արված տեսանյութով

14:14   14 սեպտեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան լրջորեն վախեցրել է երկրպագուներին՝ հիվանդանոցից տեսանյութ հրապարակելով։ Հաղորդավարուհին Ինստագրամյան էջում հայտնել է, որ վնասվածք է ստացել, ընդ որում հենց նկարահանման ընթացքում։

«Բոլոր նորմալ մարդիկ աշխատանքից տուն են գնում քնելում, իսկ ինձ ռենտգենի են բերել»,- հայտնել է հաղորդավարուհին։

Հեռուստահաղորդավարուհին հարվածել է ծունկը եւ որոշել է անմիջապես հիվանդանոց գնալ։ Բժիշկները վնասվածք են ախտորոշել, ինչից հետո նրան անմիջապես տուն են ուղարկել։  

Քսենիա Բորոդինան շատ է աշխատում․ նա հաջողությամբ համատեղում է «Դոմ 2» հեռուստանախագծում աշխատանքը սեփական բիզնեսի հետ, ինչպես նաեւ հասցնում է հոգատար մայր լինել երկու դուստրերի՝ 12-ամյա Մարիայի եւ 5-ամյա Թեոնայի համար։

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE