Օթար Կուշանաշվիլին անգրագիտության համար քննադատել է Իվլեեւային

15:15   14 սեպտեմբերի, 2021

Հեռուստահաղորդավար Օթար Կուշանաշվիլին քննադատել է հայտնի բլոգեր Անաստասիա Իվլեեւային դպրոցական ծրագրի տարրական գիտելիքների բացակայության պատճառով, որը բացահայտվել է Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում։

«Նաաստյան սարսափելի անգրագետ է։ Պարզապես տարրական մակարդակում։ Սա չգիտեմ, նա չգիտեմ։ Նույնիսկ Վալյա Կարնավալն է մաթեմատիկայի պրոֆեսոր թվում Իվլեեւայի ֆոնին։ Փոխարենը Նաստյան յոթ վայրկյանի ընթացքում 400 միլիոն դիտում չունի»,- իր YouTube-յան թոք-շոուի եթերում զայրացել է հեռուստահաղորդավարը։

Ավելի վաղ Իվլեեւaն հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում չէր կարողացել պատասխանել դպրոցական ծրագրի ոչ մի հարցի։ Պարզվում է՝ բազմամիլիոնանանոց լսարան ունեցող հեղինակը պատկերացում անգամ չունի, թե ով է գրել «Հայրեր եւ որդիներ» վեպը, որ դարում է կառավարել Պետրոս Առաջինը եւ ինչով է հայտնի Ջուգաշվիլին։

Ի դեպ, Իվլեեւան առհասարակ չի նեղսրտում, որ ցուցադրել է կրթական այդ ցածր մակարդակը։ Ի պատասխան իր հասցեին մեղադրանքին բլոգերը պնդում է, որ բազմակողմանի գիտելիքները եւ գիտակ լինելն իրեն անհրաժեշտ չեն՝ շատ գումար աշխատելու եւ իր լսարանի շրջանում հայտնի լինելու համար։

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE