Տաղանդներ ենք փնտրում. Aga Handmade Accessorize

19:35   14 հոկտեմբերի, 2013

Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացում է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:

Մեր առաջին հյուրն Աղավնի Մուրադյանն է, ով դեռեւս ուսանողուհի չէ, սակայն արդեն զարդեր է պատրաստում եւ վաճառում: Նրան խնդրեցինք մի քանի լուսանկար ուղարկել: Ձեզ դուր եկած զարդերը կարող եք պատվիրել Աղավնիին, առավել եւս, որ գները միանգամայն հասանելի են:



© NEWS.am STYLE