«Արեք այն, ինչից ամենից շատ եք վախենում եւ ձեռք կբերեք ազատություն». Լիլիթ Բասյան

21:45   14 սեպտեմբերի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը սպիտակ զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Մի վախեցեք: Մի վախեցեք ապրել, մի վախեցեք սխալվել, մի վախեցեք ռիսկի դիմել: Արեք այն, ինչից ամենից շատ եք վախենում եւ ձեռք կբերեք ազատություն։ Կյանքը մեկն է, եւ հնարավոր չէ այն վերաշարադրել կամ կանգնեցնել: Մի ափսոսացեք անցած օրերի համար: Ապրեք այսօրվա համար:

Մենք` մարդիկս, ունիկալ ենք. կա՛մ ապրում ենք անցյալով, կա՛մ շտապում ապագա` մոռանալով ներկայի մասին: Վաղը կարող է չգալ, եկեք ապրենք ամեն պահը: Գտեք ձեր հոգու ազատությունը եւ սկսեք ապրել, ոչ թե գոյատեւել»,- գրել է նա։

Ավելի վաղ Լիլիթը խոսել էր հաջողության իր բանաձեւի մասին․ «Ոչինչ չի կարող ձեզ հաղթել, քանի դեռ չեք հանձնվել: Հաճախ ժպտալ, կարողանալ իսկապես սիրել, ձեռք բերել հարգանք, լինել առատաձեռն և իրական, անվերադարձ օգնել կարիքավորին, սխալներ թույլ տալ եւ կարողանալ դասեր քաղել դրանցից, առանց հետ նայելու բաց թողնել նրանց, ովքեր կարող են դատել ձեր կյանքը, սովորել` ապրելով ամեն օրով, սեր տածել ինքդ քո եւ այն ամենի նկատմամբ, ինչ շրջապատում է քեզ, պարել և երգել այնպես, կարծես ոչ ոք չի տեսնում կամ լսում, որպեսզի հետո ինքս ինձ ասեմ` ես իսկապես ապրել եմ, ոչ թե գոյատևել: Ահա իմ հաջողության բանաձեւը»։



© NEWS.am STYLE