«Շքեղ». Իջինի հրապուրիչ կերպարը

19:46   14 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Իջինն արձակել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Երբ շուտով ծննդյանդ օրն է։ Քանի՞ տարեկանի տեսք ունեմ։ 40-ից բարձր խնդրում եմ չգրել»,- մեկնաբանություններում կատակել է Իջինը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Շքեղ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին միջին երկարության զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդրմամբ էր։ «Իտալիայում կարծում են, թե իտալիուհի եմ, Իսպանիայում՝ իսպանուհի։ Նրանց ուղեղում պայթյուն է տեղի ունեն, երբ ասում եմ, որ հայուհի եմ»,- հրապարակումը մակագրել է ռուսաստաբանակ երգչուհին։ Լուսանկարն, ի դեպ, արվել էր Իտալիայում։



© NEWS.am STYLE