Առաջին անգամ Met Gala-ում. Մադոննայի դուստրը շոկի է ենթարկել չսափրված թեւատակերով

16:11   14 սեպտեմբերի, 2021

Մադոննայի 24-ամյա դուստրը՝ Լուրդեսն, արդեն նվաճում է նորաձեւության ոլորտը։ Նա հասցրել է դառնալ «Swarovski» ընկերության դեմքը, իսկ վերջերս հայտնվել է ֆրանսիական «Vogue» ամսագրի շապիկին։

Ամեն դեպքում, Met Gala-ին Լուրդեսի հայտնվելը մեծ աղմուկ է առաջացրել միջոցառման երկրպագուների շրջանում։ Մոդոննայի դուստրը Բոլիվուդի ոճով կասկածելի հագուստ էր ընտրել, իսկ ուշադիր հանդիսատեսը նկատել է, որ նա, ինչպես միշտ, մոռացել էր թեւատակերի էպիլիացիայի մասին։

Կարծես թե Լուրդեսն ամբողջ ուժերով փորձում է ազատվել երես առած աղջկա համբավից։ Վերջերս նա ET-ի հետ զրույցում ասել էր․ «Մարդիկ կարծում են, թե ես ապաշնորհ, հարուստ աղջիկ եմ, որին տրվել է ամեն ինչ, բայց այդպես չէ»։ Նա նաեւ հայտարարել էր, որ ինքն անձամբ է վճարել է քոլեջում կրթության համար եւ նախընտրում է ապրել Հոլիվուդի սահմաններից դուրս։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Theo Wargo/Getty Images, Evan Agostini/Associated Press



© NEWS.am STYLE