«Ամենահաճելի ռեկորդը կարիերայիս ընթացքում». Մորգենշտերնն օգնել է 168 միլիոն ռուբլի հավաքել երեխայի բուժման նպատակով

19:08   14 սեպտեմբերի, 2021

Ռեփեր Մորգենշտերնն օգնել է գումար հավաքել երեքամյա Իլյա Խուդոբի համար «Zolgensma» դեղամիջոցը ձեռք բերելու նպատակով․ երեխան տառապում է սպինալ մկանային ատրոֆիայով։  Ռեփերը մի քանի ամիս շարունակ օգնում էր հավաքել անհրաժեշտ գումարը։ Աշխարհի ամենաթանկ դեղամիջոցը ստանալու համար, որն ի վիճակի է տղային նորմալ կյանքի վերադարձնել, պահանջվում էր 168 միլիոն ռուբլի։ Դրանից 10-ն Իլյայի մոր հաշվին փոխանցել է հենց Ալիշերը, նա նաեւ Ինստագրամյան էջի հետեուրդներին էր կոչ անում հետեւել իր օրինակին եւ բարի գործ անել։ Հիմա արդեն տղայի ընտանիքը լավ նորություն ունի․ հաջողվել է հավաքել գումարը։

«Մեր ժամանակներքում կախարդանք անելը հեշտ է։ Հարկավոր է պարզապես մուտք գործել ձեր բանկի հավելված եւ ցանկացած գումար նվիրաբերել։ Իմ ալիքի լսարանը կազմում է 11 միլիոն մարդ։ 16 ռուբլի յուրաքանչյուրից ու վերջ։ Բայց մի մասը չի հավատում այս պատմությանը, մյուսները չեն հասկանում, թե ինչու պետք է տան իրենց գումարը»,- վերջերս հրապարակված տեսաուղերձում ասում էր Մորգենշտերնը։ Դրանից հետո օգտատերերը սկսել են ակտիվորեն գումար փոխանցել Իլյայի ծնողներին։

Արտիստն արդեն իսկ հայտնել է ուրախալի լուրը․ «Անհնարը հնարավոր է։ Ամենահաճելի ռեկորդը կարիերայիս ընթացքում»։



© NEWS.am STYLE