Քանյե Ուեսթը հերթական կոնֆլիկտի ֆոնին Դրեյքին ռեփ բաթլի է հրավիրել

23:14   14 սեպտեմբերի, 2021

Քանյե Ուեսթը ծրագրում է ռեփ բաթլ կազմակերպել Դրեյքի հետ հերթական կոնֆլիկտի պատճառով, հայտնում է Gazeta.ru-ն։

Այն մասին, որ Քանյեն պատրաստվում է բաթլի Դրեյքի հետ, հարցազրույցում հայտնել է Verzuz Swizz Beatz հարթակի հիմնադիրը։ «Քանյեն պատրաստ էր Verzuz գալ եւ պայքարել Դրեյքի հետ։ Ես բաթլի մասին վերջնական որոշումը նրանց վրա եմ թողնում»,- հայտնել է Swizz Beatz-ը։ Դրեյքն առայժմ մեկնաբանություն չի արել։

Ռեփերների միջեւ հերթական կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ Դրեյքը որոշել է իր «Certified Lover Boy» սկավառակը թողարկել նույն օրը, ինչ Քանյեի «Donda» ալմոբը։ Բացի այդ՝ վերջին երգերից մեկում նա հիշատակել էր Քանյեին։ Դրանից հետո Քանյեն տեսանյութ էր հրապարակել, որում վիրավորել էր Դրեյքին, ինչպես նաեւ հրապարակել էր նրա տան հասցեն՝ ավելի ուշ ջնջելով այդ գրառումը։

Դրեյքի հետ բաթլը սկանդալային ռեփերի միակ անսպասելի որոշումը չէ վերջին շրջանում։ Քանյեն օգոստոսին ներկայացրել է փաստաթղթերը՝ անունը փոխելու համար։ Ռեփերը ցանկում է, որ իրեն պարզապես Յե անվանեն։

Լուսանկարը՝ Twitter

 



© NEWS.am STYLE