Դենիզ Ռիչարդսի եւ Չարլի Շինի դուստրը մորից փախել է հոր մոտ

22:12   14 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի դերասանների դուստրը՝ 17-ամյա Սեմը, հայտարարել է, որ ինքը «իր հանդեպ սիրով լի է» այն բանից հետո, երբ մորից տեղափոխվել է իր հոր տուն: Աղջիկը մոր հետ կյանքն անվանել է դժոխք։ Այս մասին հայտնում է Page Six պարբերականը։

Աղջիկը TikTok սոցցանցում հրապարակված տեսանյութում հայտարարել է, որ մայրական տանը կյանքը դժոխային է եղել։ Նրան անընդհատ նեղացրել ու նվաստացրել են  Սեմը հայտարարել է, որ մեկ տարի առաջ ծուղակում էր եւ ատում էր իրեն։

«Ես օրեր անցկացրեցի առանց սննդի եւ քնի, դեպրեսիայի մեջ էի, ատում էի դպրոցը եւ այլն... Հիմա ես վերջապես դուրս եկա դժոխքից, հոգեւոր զարթոնք ապրեցի։ Ես երկու կատու եմ ձեռք բերել, երջանիկ եւ ազատ եմ, լի եմ իմ հանդեպ սիրով եւ դպրոցից դուրս եմ եկել», — հայտարարել է աղջիկը։

50-ամյա Դենիզը՝ Ջեյմս Բոնդի աղջկա դերակատարուհին, խիստ վշտացրել է ավագ դստեր հայտարարությունը: Ինսայդերի խոսքով՝ Ռիչարդսը տանը նորմալ կանոններ է սահմանել, ինչպես ցանկացած ծնող։ Սակայն Սեմին դրանք չէին բավարարում։ Եվ նա որոշեց ապրել հոր հետ, ով ամեն ինչում աջակցում է նրան, ամեն ինչ թույլ է տալիս եւ հաստատում է նրա վարքագիծը։

Ռիչարդսը եւ Շինը ամուսնացել են եղել 2002-ից մինչեւ 2006 թվականը: Բացի Սեմից նրանք ունեն եւս մեկ դուստր՝ 16-ամյա Լոլան։

56-ամյա դերասանը հայտնի է բազմաթիվ սկանդալներով, ծեծկռտուքներով, ինչպես նաեւ թմրանյութերի եւ ալկոհոլի չարաշահմամբ:

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE