«Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմը՝ «Անիմեսթ» միջազգային փառատոնի պաշտոնական մրցույթում

18:05   14 սեպտեմբերի, 2021

«Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է Անիմեսթ միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի աջակցությամբ նկարահանվել է ֆիլմը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-17-ը Բուխարեստում՝ Անիմեսթում (Ռումինիա), իսկ ասիական պրեմիերան՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն փառատոնում (Հարավային Կորեա)՝ հոկտեմբերի 22-26-ը:

Թե՛ Անիմեսթը, և թե՛ BIAF-ը Կինոակադեմիայի «Օսկարի» որակավորում ունեցող անիմացիոն փառատոներ են:

Արտադրող ընկերությունը «Հոշկի ֆիլմ»-ն է, համարտադրող՝ «Ֆոլիմաժ»-ը (Ֆրանսիա)։ Ռեժիսորը Լիլիթ Ալթունյանն է, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը, Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համապրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը։



© NEWS.am STYLE