Քանյե Ուեսթն Instagram-ում այլեւս չի հետեւում Քիմ Քարդաշյանի էջին

20:11   14 սեպտեմբերի, 2021

Փետրվարին Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվել էր ռեփեր Քանյե Ուեսթից։ «Անհաշտ տարաձայնություններ». այդպես էր հնչում կատարվածի պատճառներից մեկը։ Հասարակությունը հույս ուներ, որ աստղերը կարող են անցյալում թողնել բոլոր վիրավորանքները եւ վերամիավորվել, բայց, ինչպես երեւում է, երկրպագուները իզուր հույս ունեն։

Երաժիշտն Instagram-ում այլեւս չի հետեւում նախկին սիրեցյալին։ Այժմ երաժիշտը հետեւում է միայն 14 հոգու, եւ նրանց մեջ չկա Քիմ Քարդաշյանը։

Օգտահաշիվները, որոնց շարունակում է հետեւել ռեփերը, ունեն նույն սեւ պատկերը, ինչպես եւ Ուեսթի էջում է: Թվում է, որ նրանք բոլորն էլ լուսանկարի հարցով համաձայնության են եկել Քանյեի հետ։

Քարդաշյանից բաժանվելուց հետո Քանյեն հասցրել է կարճ ժամանակով հանդիպել Իրինա Շեյքի հետ։ Այս սիրավեպը, ըստ աղբյուրների, շատ է վշտացրել Քիմին, թեեւ նա փորձել է չնկատել: Նախկին սիրահարների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ եւ Ուեսթը, եւ Քարդաշյանը մտադիր են բարեկամական հարաբերություններ պահպանել հանուն ժառանգների։



© NEWS.am STYLE