«Երբ թթվածնի չափաբաժինը գլխապտույտ է առաջացնում»․ Սոնա Ռուբենյանի լուսանկարը Դիլիջանից

22:49   14 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրն արված է Դիլիջանում։ Երգչուհին կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սեւ կոստյում, սպիտակ մարզակոշիկներ։ Երգչուհու մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից Սոնա Ռուբենյանը գրել է․ «Դիլիջան… Երբ թթվածնի չափաբաժինը գլխապտույտ է առաջացնում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Սոնան պատկերված էր սիրելիի հետ։ Զույգը կերպարանք էր ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոնան կրում էր սեւ բլուզ, նույն երանգի տաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում էին ոճային գլխակապն ու նորաձեւ արեւային ակնոցը։ Սոնա Ռուբենյանը հրապարակմանը կից գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE