Լիա Զախարյանի երեւանյան street style-ը

23:40   14 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել երեւանյան մայրամուտի ֆոնին։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներում Լիան ներկայացրել է իր Street style-ը։ Նա կրում է սպարտային տաբատ, բալագույն տոպ, բաց երանգի վերնաշապիկ եւ մարզակոշիկներ։ Լիան հավաքել է մազերը, մեղմ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Իսկ դուք նկատե՞լ եք այս լուսանկարի երկրորդ փոքրիկ գեղեցիկ հերոսուհուն։ Հեռավոր լուսնին, որի համար որոշեցի անմահացնել այս կադրը»։

Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին Մոսկվայում։ Լիան սպիտակ շորտ էր ընտրել, շագանակագույն տոպ, որոնք համադրել էր դասական կոստյումի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE