Աստղերի վնասակար սովորույթները

18:25   14 հոկտեմբերի, 2013

Ոչ ոք կատարյալ չէ, նույնիսկ սիրված աստղերը: Իհարկե, մենք նույնպես՝ հասարակ մահկանացուներս, կարող ենք մատիտ կամ եղունգ կրծել, փորփրել քիթը, երբ ոչ ոք չի տեսնում: Այդ միանգամայն բնական է: Բայց օրինակ ծառայող աստղերի համար այդ սովորույթները կարող են թանկ արժենալ:

Դերասանուհի Սառա Ջեսիկա Պարկերը չի կարողանում ազատվել այտերը ներսից կրծոտելու սովորությունից: Նրան չեն կանգնեցնում ո՛չ կրծոտված մաշկը, ո՛չ ցավը, ո՛չ էլ տհաճ զգացողությունները:

 

Երգչուհի Բրիթնի Սփիրսը սիրում է եղունգները կրծել: «Շատ դժվար էր ազատվել այդ հիմար սովորությունից: Ես հիմա էլ սկսում եմ կրծել եղունգներս, երբ անհանգստանում կամ խորասուզվում եմ մտքերի մեջ»,- պատմել է երգչուհին:

 

Այդ հարցում նրան չի զիջում նաեւ հանրահայտ Դեւիդ Բեքհեմը:

 

Երգիչ Ջասթին Թիմբերլեյքը պատմել է, որ սիրում է փորփրել քիթը: Աստղի խոսքով, այդ իր ամենից վնասակար սովորությունն է, որի դեմ ինքն ամբողջ ուժով պայքարում է: «Ես փորփրում եմ քիթս եւ չեմ ամաչում խոստովանել այդ: Եթե այնտեղ ինչ-որ բան կա, ես անպայման հանում եմ այն»,- խոստովանել է Թիմբերլեյքը:

 

Երիտասարդ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն այնքան շատ է ծխում, որ հարեւաններն արդեն սկսել են բողոքել:

 

Հոլիվուդյան աստղ Դեմի Մուրն ալկոհոլային խմիչքների սիրահար է:



© NEWS.am STYLE